ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով


ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով

  • 23-09-2017 18:05:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ի կատարումն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի հարակից անտառային տարածքում, Խոսրովի անտառ պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում, Նաիրիտ գործարան փակ բաժնետիրական ընկերությունում և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից անտառային տարածքում ծագած հրդեհների վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով: 
 
Վերլուծության իրականացման նպատակն է՝ ստուգել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, հրդեհաշիջման ժամանակ նրանց գործողությունների ընթացքը, քննարկել հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման կազմակերպման հարցերը, ստուգել հրդեհաշիջման օպերատիվ պլանների և հրդեհաշիջման քարտերի համապատասխանությունը իրական հրդեհների պայմաններին, ինչպես նաև՝ պարզել վերոնշյալ կազմակերպությունների հակահրդեհային վիճակը, օպերատիվ մարտավարական առանձնահատկությունները, հրդեհի առաջացման և զարգացման հանգամանքները:
 
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվեց հանձնաժողովի անդամների hերթական խորհրդակցությունը, որի ընթացքում ներկայացվեցին ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ: 
 
Խորհրդակցության մասնակիցներին հանձնարարվեց ներկայացնել առաջարկություններ՝ հրդեհների մարման ընթացքում հայտնաբերված թերությունների վերացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ՝ միջոցառումների պլան-ժամանակացույցում ընդգրկելու նպատակով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն