23-09-2017 18:07:07 | Սյունիքի մարզ | Հասարակություն
Սեպտեմբերի 23-ին, ժամը 09:01-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 05:30-ին Հարժիս գյուղի սկզբնամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար ծառայող և 5 օժանդակ մեքենա:
Ժամը 19:29-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն (3 փրկարար ծառայող): Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 հա խոտածածկ տարածք:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 09:01-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 հրշեջ-փրկարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին:
Ժամը 19:00-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն (3 հրշեջ-փրկարար):