Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը անտառներին չի սպառնում


Հրազդան քաղաքին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը անտառներին չի սպառնում

  • 23-09-2017 18:08:33   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

Շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Չոր խոտի, ուժեղ քամու և բարդ ռելիեֆային պայմանների առկայության հետևանքով հրդեհը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում է: Հրդեհի տարածումը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կանխելու նպատակով տեղում ստեղծվել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող վրանային շտաբ:
 
Նշենք, որ այրվում է չոր խոտածածկ տարածք, ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի ջանքերով անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, անտառածածկ տարածքներին վտանգ չի սպառնում:
 
Դեպքի վայր են մեկնել Օպերատիվ կառավարման վարչության շարժական կապի կենտրոնը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Աղետների բժշկության կենտրոնի խումբը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել:
 
Ժամը 20:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 95 հրշեջ-փրկարար՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանի գլխավորությամբ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն