Երաշխավորվել են հավաստագրման համար վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

23-09-2017 18:17:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստող կազմակերպություններին երաշխավորելու մասին:
 


Համաձայն հրամանի՝ հրամանը վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ, «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից