Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով պարգևատրել է Իոսիֆ Կոբզոնին


Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով պարգևատրել է Իոսիֆ Կոբզոնին

  • 23-09-2017 18:49:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին, ով Երևանում է իր ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Միասին» խորագիրը կրող բարեգործական համերգին մասնակցելու նպատակով:
 
Նախագահը ողջունել է հյուրին Հայաստանում, ում ծննդյան օրվա առթիվ օրերս շնորհավորական ուղերձ էր հղել: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել ու գնահատանքի խոսքեր է հղել անվանի արտիստին:
 
Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանը Իոսիֆ Կոբզոնին պարգևատրել է պետական բարձր պարգևով՝ Պատվո շքանշանով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն