Հայ մաքսավորները հաղթել են մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում


Հայ մաքսավորները հաղթել են մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում

  • 23-09-2017 18:52:26   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն

 
Բելառուսի Բրեստ քաղաքում մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 11-րդ միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների թիմերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թիմը զբաղեցրել է առաջին տեղը և առաջին անգամ դարձել մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի թիմը, իսկ երրորդը Ուկրաինայի մաքսավորներն են եղել:
 
Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին մրցաշարի հաղթողի գավաթը հանձնել և պարգևատրել է Բելառուսի Մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն:
 
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play