Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել


Հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել

  • 23-09-2017 19:00:21   | Հայաստան  |  Քաղաքական

Հայ- թուրքական սահմանն ապօրինի հատած Իրանի քաղաքացի է ձերբակալվել: «Արմենպրես»-ին հաջողվեց ստանալ տեղեկության հաստատում և որ սահմանախախտման դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին:
 
Օրեր առաջ էլ Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել էին մի անհայտ անձի, ով անօրինական անցել էր պետական սահմանը: Պարզվել էր, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է Իգդիր նահանգի Գեդիքլի գյուղում: Սահմանախախտը տեղեկացրել է, որ պետական սահմանը հատել է պարտադրված՝ հոտից պոկված խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով:
Նոյյան տապան  -   Քաղաքական