ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան

  • 23-09-2017 19:04:57   | Հայաստան  |  Քաղաքական

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 24-30-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը:
 
Վիգենինը Հարավային Կովկասի երկրներում հանդիպելու է կառավարության պաշտոնյաների, խորհրդարանական առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նա խոսելու է այն ազդեցությունների մասին, որ ձգձգված հակամարտությունները գործում են տարածաշրջանի բնակիչների վրա: 
 
«Չափազանց հեշտ է խառնվել հրադադարի ռեժիմի խախտումների վիճակագրության մեջ: Տարածաշրջանի բնակիչների համար սրանք ոչ թե աբստրակտ հասկացություններ են, այլ իրական ազդեցություն նրանց բարեկեցության վրա: Հուսով եմ, որ կկարողանամ ավելի մեծ ուշադրություն հրավիրել մարդկային կյանքերի վրա ազդեցություն թողած ձգձգված հակամարտությունների վրա»,- ասել է Վիգենինը:
 
Քրիստիան Վիգենինը Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2016 թվականի փետրվարին:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play