Ըմբշամարտ. Եվս 2 մեդալ՝ բանակայինների Աշխարհի առաջնությունից


Ըմբշամարտ. Եվս 2 մեդալ՝ բանակայինների Աշխարհի առաջնությունից

  • 23-09-2017 19:18:06   | Լիտվա  |  Սպորտ

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունան մրցումային երկրորդ օրը հայ ըմբիշները նվաճեցին ևս 2 մեդալ,- տեղեկացնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
 
130 կգ քաշային կարգում Էդգար Խաչատրյանը եզրափակչում զիջեց մրցակցին և բավարավեց արծաթե մեդալով, իսկ 80 կգ քաշային կարգի Ռաֆայել Մանուկյանը հաղթեց բրոնզե եզրափակչում:
 
Բրոնզե մեդալից մեկ քայլ հետ մնաց 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը:
 
Այսպիսով՝ մեր ըմբիշները հայրենիք են վերադառնում 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով:
 
Հիշեցնենք, որ նախօրեին բանակայինների ԱԱ-ի չեմպիոն էր դարձել 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, իսկ 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը դարձել էր արծաթե մեդալակիր:
Նոյյան տապան  -   Սպորտ