ՀՀ տրանսպորտի նախարարությունն այս տարի կտեղափոխվի նորակառույց շենք


ՀՀ տրանսպորտի նախարարությունն այս տարի կտեղափոխվի նորակառույց շենք

  • 23-09-2017 19:24:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ավարտին է մոտենում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նորակառույց համալիրը, որը տեղակայված է Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքի համալիրում՝ ՀՀ դատախազության անմիջական հարևանությամբ:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 22-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շինարարների հետ շրջայց է կատարել համալիրի տարածքում:
 
Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ գործընթացն ավարտական փուլում է և ներքին հարդարման վերջին շինաշխատանքներն են իրականացնում:
 
Այս տարի տրանսպորտի նախարարությունը կտեղափոխվի նորակառույց շենք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play