Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով. ԱՆ


Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով. ԱՆ

  • 23-09-2017 20:10:57   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Ներկա պահին տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիայում տուժածի կողմից սննդում օգտագործված տնային պայմաններում պահածոյացված շուշանի թթվի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է բոտուլոտոքսին: 
 
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ամենածանր թունավորումներից է և կարող է հանգեցնել մահվան։
 
Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար  նախարարությունը հորդորում է.
 
         •        Չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ։
 
         •        Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե։
 
         •        Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունը կարող է փրկել հիվանդի կյանքը։
 
         Նշենք, որ հիվանդությունը սկսվում է ոչ բնորոշ (ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում) երևույթներով։ Բոտուլիզմին բնորոշ  ախտանիշները` տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում, բբի լայնացում, փափուկ քիմքի պարալիզ, աֆոնիա (ձայնի խռպոտություն), կլման ակտի խանգարում և այլն, զարգանում են  մի քանի ժամից։ Մարմնի ջերմաստիճանը մնում է նորմալ, կարող է լինել պուլսի արագացում և շնչառության խանգարում։ Գաղտնի շրջանի տևոում է 4-8, երբեմն` մինչև 15 օր։
 
Մահվան պատճառ կարող է դառնալ շնչառական կենտրոնի կաթվածը։ 
 
Հետևե՛ք մասնագետների խորհրդին` մի՛ սնվեք ջերմային մշակման չենթարկված պահածոներ և խուսափեք  ծանր թունավորումից։
Նոյյան տապան  -   Հասարակություն