ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

  • 25-09-2017 12:03:32   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի աշխարհահռչակ արեւելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակին նվիրված` իր նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին:
 
Այցի ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդիպումներ կունենա ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: 
 
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play