Եվս երկու մեդալ՝ բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունից


Եվս երկու մեդալ՝ բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունից

  • 25-09-2017 12:16:41   | Լիտվա  |  Սպորտ

 
Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտված ըմբշամարտի բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ, 130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը դարձավ արծաթե, իսկ 80 կգ քաշային Ռաֆայել  Մանուկյանը՝ բրոնզե մեդալակիր:
 
Այսպիսով, հունա-հռոմեական ըմբշամարտի բանակայինների 2017 թվականի աշխարհի առաջնությունում ՀՀ հավաքականը նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
 
Հիշեցնենք, որ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը առաջնությանը մասնակցել է Վազգեն Խաչատրյան (59 կգ), Կարեն Ասլանյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Արման Բաղդասարյան (75 կգ), Ռաֆայել Մանուկյան (80 կգ), Արգիշտտի Աբգարյան (85 կգ), Վաղարշակ Մինասյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ) կազմով:
Նոյյան տապան  -   Սպորտ