Պայթյուն «Սիփան» գործարանում. կան տուժածներ


Պայթյուն «Սիփան» գործարանում. կան տուժածներ

  • 25-09-2017 13:28:30   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play