ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Կոպենհագենում


ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Կոպենհագենում

  • 25-09-2017 16:16:04   | Դանիա  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 22-ին Դանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության ճանապարհին, մարտահրավերներին և ձեռքբերումներին: 
 
Միջոցառմանը մասնակցում էին Դանիայի Խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Դանիայի հայկական եկեղեցու հոգևոր հայր Տեր Ստեփանոս Հովհաննիսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչներ։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն