Հրդեհներ խոտածածկ տարածքներում


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

  • 26-09-2017 11:22:42   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Սեպտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» համալիրի մոտակայքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ - Նոր Գեղի ավտոճանապարհին մոտ՝ 300 քմ, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ մոտ 200 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում՝ կամուրջի մոտակայքում՝ մոտ 400 քմ խոտածած տարածք:
 
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նոյյան տապան  -   Հասարակություն