Կարեն Բոթոյանը մասնակցել է չիչխանի վերամշակման արտադրամասի բացմանը


Կարեն Բոթոյանը մասնակցել է չիչխանի վերամշակման արտադրամասի բացմանը

  • 26-09-2017 13:18:24   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում տեղի է ունեցել «Արևահատիկ» ապրանքանիշի ներքո հանդես եկող չիչխանի վերամշակմամբ զբաղվող խմբի արտադրամասի բացման արարողությունը, որին մասնակցել  են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզային  զարգացման  ղեկավար  Վարազդատ Սարգսյանը։
 
 «Չիչխանի հավաքչությամբ և վերամշակմամբ զբաղվող խումբը» ձևավորվել է 2015 թվականի հոկտեմբերին՝ «ՎորլդՎիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ, վերամշակման արտադրամասը հիմնվել է նաև  Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն, «Կանաչ արահետ» ՀԿ ի և անհատ բարերի տրամադրած հիմնական և շրջանառու միջոցների հաշվին: Խումբը, որը բաղկացած է 7 ընտանիքներից  11 անդամներով,  ընդգրկված է  պտղի հավաքման և վերամշակման աշխատանքներին։ Ներկա պահին խումբն արտադրում է չիչխանի խյուս (մածուկ) ապակե տարայով 400 գրամ զտաքաշով և հյութ՝ 1 լիտր տարողությամբ։  Արտադրամասը հագեցած է անհրաժեշտը սարքավորումերով, ինչը հնարավորություն է տալիս արտադրությունը կազմակերպել հիմնականում ավտոմատացված եղանակով։ Մինչև  «Չիչխանի հավաքչությամբ և վերամշակմամբ զբաղվող խմբի»  ձևավորումը՝ անդամները չիչխանը հիմնականում վաճառել են միջնորդներին, ովքեր և հանձնել են դա վերամշակող կազմակերպություններին կամ վաճառել են անհատ սպառողներին՝ հատիկ, աղացած կամ մածուկի տարբերակով։
 
Բացման արարողությանը մասնակցող Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նախ շնորհավորել է ներկաներին նման արտադրամաս ունենալու կապացությամբ և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրա ստեղծմանը։ Մարզպետը կարևորել է մարզում նման արտադրամասերի ստեղծումը, ինչը, ըստ մարզպետի,  կնպաստի մարզում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը։
 
  
 
Գեղարքունիքի մարզպետարան
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն