Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը մեզ ուժ ու ոգի հաղորդեց». Արտո Օքսայան


Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովը մեզ ուժ ու ոգի հաղորդեց». Արտո Օքսայան

  • 26-09-2017 18:36:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Նիս քաղաքի Ծխական խորհրդի ատենապետ Արտո Օքսայանին, Նիսի հայկական համայնքի ներկայացուցիչներ Մարի և Հակոբ Ալթիփալակյաններին:
 
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և առաջիկա ծրագրերով, կարևորեց Արտո Օքսայանի հայանպաստ գործունեությունը համայնքը միավորելու, զորացնելու, Հայրենիքի հետ կապը ամուր պահելու ուղղությամբ: 
 
Արտո Օքսայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր տպավորությունները «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի վերաբերյալ. «Շատ կարևոր ու արդյունավետ հավաք էր, որը մեզ ուժ ու ոգի հաղորդեց: Սփյուռքի հայության մեծ պարտականությունն է՝ Հայաստանի կողքին լինել: Սփյուռքահայի համար մեծ պարծանք է օգտակար լինել Հայրենիքին», - հավելեց համայնքային գործիչը:
 
Մարի և Հակոբ Ալթիփալակյանները նույնպես անդրադարձան Հայաստանում կատարվող փոփոխություններին: Տիկին Մարին մասնավորապես շեշտեց. «Մենք ամեն տարի գալիս ենք Հայաստան և ամեն անգամ ավելի գեղեցիկ, նորացված ենք տեսնում մեր Հայրենիքը: Շատ մեծ առաջընթաց կա: Ինձ հիացնում են Երևանի ճարտարապետությունը, փողոցների մաքրությունը: Ժողովուրդը բարեկիրթ է, բարեհամբույր, ջերմ»:
 
Քննարկվեցին հայապահպանությանն ու լեզվի պահպանմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրացմանն ու զարգացմանն ուղղված այլ հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն