Հանդիպում լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Հանդիպում լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

  • 29-09-2017 20:30:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն




Սեպտեմբերի 29-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ:
Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության ՔՀԳ վարչության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Կարեն Մարգարյանը եւ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Ասուլիսը վարում էր ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հանրապետության տարածքում անցած ութ ամիսներին գրանցված ու բացահայտված հանցագործությունների վիճակագրությունը ներկայացրեց ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:
Անցած ութ ամիսներին գրանցված 12 484 դեպքերից բացահայտվել է 10 606-ը կամ 85 տոկոսը: Գրանցված դեպքերի ընդհանուր կառուցվածքում առանձնապես ծանր հանցագործությունները եղել են 122-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 22-ով պակաս: Բացահայտվել է 102-ը կամ 83,6 տոկոսը:
Գրանցված 1606 ծանր հանցագործության դեպքերից բացահայտվել է 980-ը կամ 61 տոկոսը: Հրազենի գործադրմամբ հանցագործության 37 դեպք է գրանցվել` 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 12 դեպքով պակաս: Բացահայտվել է 31-ը:
Անցած ութ ամիսներին գրանցվել է սպանության 34 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 20-ով պակաս: Բացահայտվել է 25-ը:
Ավազակության 21 դեպքից բացահայտվել է 16-ը: Այս հանցատեսակը նույնպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17 դեպքով նվազել է:
Խուլիգանության 118 դեպքից բացահայտվել է 107-ը, կողոպուտի 112 դեպքից` 77-ը: 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 28-ով նվազել են կողոպուտի, 13-ով` խուլիգանության դեպքերը: Փոխարենը 42 դեպքով աճել են գողությունները. անցած ութ ամիսներին գողության 3716 դեպք է գրանցվել` 42-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Բացահայտվել է 2515-ը:
Առավել լատենտային հանցագործություններից արձանագրվել է` թմրամիջոցների ապօրինի շրջանառության` 635 դեպք, որից բացահայտվել է 528-ը, հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 553 դեպք, որից բացահայտվել է 525-ը եւ մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք, որից բացահայտվել է 7-ը:
Ներկայացնելով ոստիկանության գործունեությունը`Հովհաննես Քոչարյանը նշեց, որ օպերատիվ-հետախուզական ուժերը եւ միջոցները առաջիկա ամիսներին կուղղվեն խիստ որոշակի թիրախների, ինչպես, օրինակ, բռնի, շահադիտական, կազմակերպված բնույթ ունեցող հանցագործությունների հայտնաբերումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը:
Ներկայացվեցին նաեւ ոստիկանության բարեփոխումների շրջանակում ճանապարհային ոստիկանությունում եւ անձնագրային եւ վիզաների վարչությունում կատարված փոփոխությունները, որոնց նպատակը ինչպես քաղաքացիներին բարձրակարգ ծառայություն մատուցելը, այնպես էլ կոռուպցիայի կանխարգելումն է:
Ասուլիսի մասնակիցները պատասխանեցին լրագրողների հարցերին:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն