Ավտովթար. Երևան-Արմավիր երթուղին սպասարկող մեքենան կողաշրջվել է.shamshyan.com


Ավտովթար. Երևան-Արմավիր երթուղին սպասարկող մեքենան կողաշրջվել է.shamshyan.com

  • 02-10-2017 11:57:18   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են 24-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 36 71 Լ համարանիշի Газель-ն ու 25-ամյա Նարեկ Ղուկասյանի վարած ВАЗ 2112 00 մակնիշի 35 DV 248 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Բախման հետևանքով Газель-ը կողարջվել է, իսկ ВАЗ 2112-ը գլխիվայր շրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում Газель-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը, իսկ Газель-ը սպասարկում է Երևան-Արմավիր երթուղին և հաշվառված է «Գալակտիլիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play