Վթարից տուժած հնդիկ ուսանողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. mamul.am


Վթարից տուժած հնդիկ ուսանողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. mamul.am

  • 02-10-2017 12:01:11   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ինչպես արդեն mamul.am-ը հայտնել էր, հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել էին ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ:
 
     Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
     ԵՊԲՀ-ից հայտնում են, որ համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
     Նախնական տվյալներով Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր:
     Այս պահին Արարատի ԲԿ-ում է գտնվում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Բարսեղյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ միջազգային հարցերով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
     «Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկա պահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները:
 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը