«Կանանց գաղութի» պետն իր ունեցվածքով կարող է «մրցել» գործարարների հետ. «Հետք»


«Կանանց գաղութի» պետն իր ունեցվածքով կարող է «մրցել» գործարարների հետ. «Հետք»

  • 02-10-2017 13:42:11   | Կոտայքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հետք».Արսեն Աֆրիկյանը քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմի ամենահարուստ ղեկավարներից է:
 
Նա արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետն է, որը հանրության շրջանում հայտնի է որպես «կանանց գաղութ»: Մինչ այդ Աֆրիկյանը ղեկավարել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկները:
 
Արսեն Աֆրիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր:
 
Ըստ այդ հայտարարագրի՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետն ունի 10 միավոր անշարժ գույք, որից 1 առանձնատուն, 1 բնակարան, 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 1 հասարակական նշանակության շինություն և 4 միավոր հողամաս:
 
Արսեն Աֆրիկյանն ունի նաև 2 ավտոմեքենա՝ մարդատար LEXUS LX 570 և բեռնատար՝ FORD TRANSIT 100L 2.5 TD:
 
Քրեակատարողական հիմնարկի պետը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող  գույք՝  կահույք:
 
Ինչ վերաբերում է եկամուտներին, Արսեն Աֆրիկյանը, հայտարարագրում նշել է միայն աշխատավարձը՝ մոտ 2 միլիոն 595 հազար դրամ:
 
Փոխարենը եկամուտները մի քանի անգամ գերազանցող դրամական միջոցներ է հայտարարագրել: Հուլիսի 1-ի  դրությամբ Ա. Աֆրիկյանն ունեցել է 45 միլիոն դրամ, 125 հազար դոլար և 15 հազար եվրո:
 
Լուսանկարը՝ Ա. Աֆրիկյանի  ֆեյսբուքյան էջից
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play