Եթե ուզում եք իմանալ, մենք Եվրոպային շատ բան ենք տվել, երբ որ լրջորեն ես նայում, կարծես մենք իրենց տվել ենք, հետո հետ ենք վերցնում (տեսանյութ)


Եթե ուզում եք իմանալ, մենք Եվրոպային շատ բան ենք տվել, երբ որ լրջորեն ես նայում, կարծես մենք իրենց տվել ենք, հետո հետ ենք վերցնում (տեսանյութ)

  • 02-10-2017 16:10:31   | ԱՄՆ  |  Նշանավոր հայեր



 
 
 
Ցանկացած հայ իրավունք ունի հպարտանալ, որ ինքն այդ ազգի ներկայացուցիչ է և ունեցել է այդ տեսակի մշակույթ
Այս օրերին Երևանում է գտնվում անվանի գեղանկարիչ, լոսանջելեսաբնակ, Լոս Անջելեսում «Վարդենիկցի» ակադեմիայի հիմնադիր Հենրիկ Վարդենիկցին: Նա ու նրա ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում, որտեղ բազմիցս կազմակերպվել են նրա գեղանկարների ցուցահանդեսներ:
«Եթե ուզում եք իմանալ, մենք Եվրոպային շատ բան ենք տվել,- խոսելով հայկական արվեստի մասին, ասում է Հենրիկ Վարդենիկցին:- Մի օրինակ բերեմ, ես տեսել եմ այդ ցուցահանդեսը, Համբուրգում ցուցահանդես էին կազմակերպել և սկսել էին Հայաստանով, ու այնքան լավ էր կազմակերպված, որ կարծես Հայաստանը դառնար Եվրոպայի սկիզբը: Եթե մեր ճարտարապետությունը կարողացել է այն աստիճանի ազդեցություն թողնել, որ սկսեն Եվրոպայում օգտվել ու կառուցել… Գիտեք ի՞նչ է դուրս գալիս, երբ որ լրջորեն ես նայում դրան, կարծես մենք իրենց տվել ենք, հետո հետ ենք վերցնում, այսինքն` Եվրոպայից մենք առանձնացած չենք, և ցանկացած հայ իրավունք ունի հպարտանալ, որ ինքն այդ ազգի ներկայացուցիչ է և ունեցել է էդ  տեսակի մշակույթ, որը Եվրոպայի վրա է ազդել, և իր տվածը նույնիսկ հետ է գալիս իրեն:
Եթե մենք վերցնենք անուններ, օրինակ, ասենք, Պիկասո վերցնենք, ո՞ւմը կդնեմ Պիկասոյի կողքին, որ կարող էր հավասար հնչեղության լինել… Երվանդ Քոչարին հանգիստ կդնեմ Պիկասոյի կողքին և, առանց ամաչելու, կասեմ, որ նույնիսկ տեղեր կան, որ իմ համար ավելի հետաքրքիր է, ավելի հզոր է Երվանդ Քոչարը»: 
Հենրիկ Վարդենիկցու հավաստմամբ, հայերս արվեստում նվիրյալներ ունեցել ենք, կատարյալ նվիրյալներ, արվեստագետը չի կարող նվիրյալ չլինել ու մի լուրջ բան ստեղծել: Կարծում ենք, իր արվեստի նվիրյալներից է նաև Հենրիկ Վարդենիկցին, որի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես- վաճառքը Երևանում կազմակերպվելու է «ՀայաԱրտ» մշակույթի կենտրոնում (Մաշտոցի- 7Ա), հոկտեմբերի 4-ին, ժամը 15-ից: 
 
Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play