Թուրքիան հույս ունի, որ Էրբիլը կհրաժարվի Իրաքի հյուսիսում անկախ պետություն ստեղծելու գաղափարից
03-10-2017 13:02:20 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիան հույս ունի, որ Էրբիլը կհրաժարվի Իրաքի հյուսիսում անկախ պետություն ստեղծելու գաղափարից: tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք հույս ունենք, որ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին կհրաժարվի այդ քայլից, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք միջոցների դիմել»,- ասել է թուրք նախարարը` հավելելով, որ օրերս անցկացված անկախության հանրաքվեն չի եղել թափանցիկ և ժողովրդավարական:
Նշենք, որ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 25-ին: Դրան կատեգորիկ դեմ էր արտահայտվել իրաքյան կառավարությունը: