Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ Ոստիկանություն


Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ Ոստիկանություն

  • 04-10-2017 16:03:24   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը:
 
Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք։
Բացահայտվել է գողության 6, խարդախության և յուրացման 2-ական, մարդուն առևանգելու, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 2-ական դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք