Օտարերկրյա ներդրողները ցանկանում են մուտք գործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի


Օտարերկրյա ներդրողները ցանկանում են մուտք գործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտի

  • 06-10-2017 13:21:37   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Արա Աբրահամյանի և օտարերկրյա ներդրողների հետ։ 
 
Ներդրողները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են՝ գործունեություն ծավալելու «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։ 
 
Ներդրողները նշել են, որ հետազոտություն կատարելով ստեղծվող ԱՏԳ-ի վերաբերյալ եզրահանգել են, որ այն շատ գրավիչ է ներդրումներ կատարելու տեսանկյունից։
 
Սուրեն Կարայանը գործարարների խնդրանքով ներկայացրել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում բացվող հնարավորությունները բիզնեսի համար։ Նախարարը անդրադարձել է նաև «Արազ» իրանական ԱՏԳ-ի հետ համագործակցության հեռանկարներին։
 
Գործարարների խոսքով՝  հայկական ազատ տնտեսական գոտին կարող է որպես միջանցք հանդես գալ Իրանի, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ 
 
Ներդրողները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարելու երկու ուղղություններով` արտադրական ձեռնարկություն և ժամանցային ծառայություններ։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն