Ռուս երգչուհի Նարգիզ Զակիրովան հրաժարվել է շփվել լրագրողների եւ երկրպագուների հետ


Ռուս երգչուհի Նարգիզ Զակիրովան հրաժարվել է շփվել լրագրողների եւ երկրպագուների հետ

  • 08-10-2017 00:02:36   | Հայաստան  |  Մշակույթ

Ռուս երգչուհի, ռուսական «Ձայն» հեռուստատեսային նախագծի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Նարգիզ  Զակիրովան  ժամեր առաջ ժամանեց Հայաստան: Նա անցավ  «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահով՝ անտեսելով լրագողներին եւ երկրպագուներին`  հրաժարվելով շփվել վերջիններիս հետ: 
 
Երգչուհու երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում հնարավորություն ունեցան թեկուզ հեռվից տեսնել իրենց սիրված երգչուհուն, ով  ամբողջությամբ սեւ էր հագել, իսկ դեմքին՝ սեւ դիմակ եւ արեւային ակնոց էր կրում:  Թեեւ երգչուհին հրաժարվեց շփվել  լրագրողների հետ, սակայն միակ բանը  ինչ նա ցանկացավ ասել հետեյալն է. «Հիանալի տրամադրություն ունեմ»:
 
 
 Հիշեցնենք, որ Նարգիզ Զակիրովան 2013թ.-ի դեկտեմբերին ռուսական «Ձայն» հեռուստատեսային նախագծում զբաղեցրել է պատվավոր երկրորդ հորիոնականը,  եւ  վաղը` հոկտեմբերի 8-ին,  ժամը 19։00-ին ,Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանում առաջին անգամ  նա հանդես կգա  իր  ’’Вдвоем’’ համերգային ծրագրով։
 
Միջոցառման կազմակերպիչների հավաստմամբ, համերգի ընթացքում  երգչուհու երկրպագուները կունկնդրեն  եւ կվայելեն  երգչուհու ինչպես սիրված և ճանաչված երգերը, այնպես էլ նոր երգեր, երգչուհու պրոդյուսեր` Մաքսիմ Ֆադեևի երգացանկից: Հայ հանդիսականին համերգի ընթացքում սպասվում են նաեւ բազում անակնկալներ։
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ