Այն երջանկությունը, որն ինձ հիմա Դուք տալիս եք անփոխարինելի է, Երևան ես միշտ քեզ հետ կլինեմ. Նարգիզ Զակիրովա (լուսանկարներ )
09-10-2017 00:06:15 | Հայաստան | Մշակույթ
Արդեն ավանդույթ է դարձել, որ ռուսական երգարվեստի ներկայացուցիչները իրենց շոու ծրագրերով ու մենահամերգներով հանդես են գալիս Հայաստանում: Այս անգամ եւս բացառություն չէր: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն իր հյուրընկալ դռներն էր բացել rուս երգչուհի, ռուսական «Ձայն» հեռուստատեսային նախագծի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ռոք երգչուհի Նարգիզ Զակիրովայի երգարվեստը սիրողների ու երկրպագուների առաջ: Ինչպես եւ նախօրորք հայտարարված էր, հոկտեմբերի 8-ին մարզահամերգային համալիրում կայացավ միշտ տարբերվող, ինքնատիպ ռոք երգչուհի Նարգիզ Զակիրովայի «Երկուսով» (Вдвоем) խորագիրը՝ իր և պրոդյուսեր Մակսիմ Ֆադեևի դուետի անվանմամբ համերգը: Թեեւ համերգը սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով, բայց դա չխանգարեց, որ երկրպագուներն ու երգչուհու արվեստը սիրողներն ու գնահատողները վայելեն նրա խենթ ռիթմերով ու հզոր ձայնով ողողված հին ու նոր երգերը, որոնցից շատերն արդեն հայ հանդիսականի կողմից դարձել է սիրված: Համերգի ընթացքում Ն Զակիրովան իր երախտիքի խոսքն հղեց հանդիսականին ասելով, որ բեմում կանգնած նա իր մարմնի յուրաքանչյուր բջիջով զգում է հայերի սերն իր հանդեպ:
«Այն ինչ կատարվում է այս պահին այստեղ խենթացնող է, ես զգում եմ Ձեր սերը: Շնորհակալ եմ Ձեզ, ես հստակ հասկացա, որ ստիպված եմ Հայաստանում տուն առնել: Այն երջանկությունը, որն ինձ հիմա Դուք տալիս եք անփոխարինելի է, Երևան ես միշտ քեզ հետ կլինեմ»,- ասաց երգչուհին ավելացնելով, որ ինքն առաջին անգամ Հայաստան է եկել իր մայրիկի հետ, երբ եղել է ընդամենը 4 տարեկանեւ այդ այցից գրեթե ոչինչ չի հիշում: Եվ ահա այսքան տարի անց նա երկրորդ անգամ է լինում Հայաստանում եւ այս հանդիպումը դեռ շատ երկար ժամանակ կմնա իր հուշերում եւ կջերմացնի իր սիրտը:
Տեղեկացնենք, որ համարներից մեկի կատարման ժամանակ Նարգիզ Զակիրովան հանդիսատեսի հետ անմիջական շփման գնաց՝ իջավ բեմից, քայլեց և ողջագուրվեց իր երկրպագուների հետ: Հայ հանդիսականը, որը չէր սպասում երգչուհու կողմից նման քայլի, մի պահ անակնկալի եկավ, ապա իրենց սիրված երգչու հետ ողջագուրվելու, լուսանկարվելու համար վազեց երգչուհուն ընդառաջ: Այս ամենը մեծ աժիոտաժ առաջացրեց դահլիճում:
Նշենք նաեւ, որ համերգի կայացմանը մեծ է եղել կազմակերպիչ Invintro prodactin-ի դերը հանձինս` Նորայր Նազարյանի, ում շնորհիվ էլ հայ հանդիսականը մի քանի ժամ կտրվեց առօրյա հոգսերից եւ կարողացավ վայելել հրաշալի համերգ հրաշալի երգչուհու կատարմամբ: