Ընդլայնվում է ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի համագործակցութունը


Ընդլայնվում է ՀՀ ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի համագործակցութունը

  • 09-10-2017 18:37:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի  ղեկավար Մարսել Վասենին և նույն կառույցի Հայաստանի, Վրաստանի և Թուրքմենստանի Աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական Աշոտ Սարգսյանին: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեռ փետրվարի 26-ին ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կնքված աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին համաձայնագրի հիման վրա Հայաստանի օրենսդրական դաշտի բարելավման հնարավորությունները: ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը օժանդակելու է Հայաստանի Հանրապետությանը աղետների ժամանակ հումանիտար օգնության պլանների մշակման և հումանիտար աջակցության կիազմակերպման հարցերում: 
Կողմերը կարևորեցին համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում՝ ընդգծելով, որ հարևան երկրների միջև սերտ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանն ու աղետներին ընդհանուր դիմակայունության բարձրացմանը. որպես տարածաշրջանային համագործակցության վառ օրինակ նշվեց սույն թվականի օգոստոսին հայ հրշեջ-փրկարարների ներգրավվածությունը Վրաստանում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: 
Համագործակցության խորացման համատեքստում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման և փորձի փոխանակման հնարավորությունները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play