ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն կեղծում է (տեսանյութ)


ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն կեղծում է (տեսանյութ)

  • 10-10-2017 02:33:40   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
Պատասխանատու կերպով հայտարարում ու ստորև ապացուցում եմ, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողի հարցին պատասխանելով, հրապարակայնորեն կեղծել է հոկտեմբերի 9-ին «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իր ղեկավարած նախարարության կազմակերպած հանրային քննարկման նպատակի և քննարկման ընթացքում նախագծի ընդդիմախոսներին ի սկզբանե խոսքի իրավունք չտալու պատճառի վերաբերյալ:
Նախարարությունը հիշյալ քննարկման վերաբերյալ իր հրապարակած տեղեկատվությամբ  մարդկանց կոչ էր արել մասնակցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» խորագրով հանրային քննարկմանը և արտահայտել իրենց կարծիքը այս կարևոր թեմայի շուրջ: 
ՀՀ արդարադատության նախարարության հրապարակած տեղեկատվության մեջ նշված է նաև` «Միջոցառման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, Հայ Առաքելական Եկեղեցու, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները կներկայացնեն և կփոխանակեն կարծիքներ ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի և «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծի մասին»:
 
Այս մասին տես նաև «ՀՀ արդարադատության նախարարությունն իր այս խայտառակ շոուով ուղղակի վարկաբեկեց ինքն իրեն» վերտառությամբ հրապարակումը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք