Կրթությունն ու սպորտը մեկ ռիթմով. Արթուր Աբրահամը Dasaran-ում


Կրթությունն ու սպորտը մեկ ռիթմով. Արթուր Աբրահամը Dasaran-ում

  • 10-10-2017 12:35:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

  IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Dasaran կրթական կենտրոն այցելած ուսուցիչներին և Գեղարքունիքի մարզի դպրոցականներին ներկայացրեց հաջողության իր բանաձևը՝ կարևորելով կրթության դերը սպորտի և ցանկացած այլ ոլորտում:  
       Դպրոցականների զարմանքին հաջորդեց ոգևորությունը, հիացմունքն ու հարցերի տեղատարափը: 
Այո... Dasaran-ի հյուրերի համար նախատեսված անակնկալն իսկապես ստացված էր:
 
       Հայազգի մեծանուն բռնցքամարտիկը պատմեց սպորտում անցած իր ճանապարհի մասին՝ նշելով, որ կրթությունն ու գիտելիքը նույնիսկ ռինգում են օգնում հաղթանակ տանել: Նա պատասխանեց երեխաների բոլոր հարցերին՝ խորհուրդ տալով երբեք չհանձնվել և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից:       Դպրոցականներն էլ իրենց հերթին անակնկալ էին պատրաստել՝ ավանդական-հայկական երգ ու պարով լցնելով Dasaran-յան ջերմ մթնոլորտը: 
      Նույն ոգևորությամբ աշակերտները մասնակցեցին կենտրոնում կազմակերպված արդիական կրթական նոր ձևաչափով անցկացվող ուսումնական գործընթացին, որտեղ աշակերտը հանդես է գալիս ոչ թե լսողի, այլ մասնակցի դերում՝ արդյունավետ կերպով հարստացնելով իր գիտելիքների պաշարը: 
       Միջոցառման ավարտին դպրոցականները կրթական կենտրոնից հեռացան ավանդական Dasaran-յան նվերներով, նոր գիտելիքներով և անմոռանալի տպավորություններով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play