ՅՈՒՆԵՍԿՕ-ում գլխավոր տնօրեն են ընտրում. առաջին փուլի արդյունքներով առաջատարը Կատարի ներկայացուցիչն է


ՅՈՒՆԵՍԿՕ-ում գլխավոր տնօրեն են ընտրում. առաջին փուլի արդյունքներով առաջատարը Կատարի ներկայացուցիչն է

  • 10-10-2017 19:17:49   |   |  Քաղաքական

ՅՈՒՆԵՍԿՕ-ում հոկտեմբերի 10-ին կկայանա կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին չի հաջողվել քվեարկության առաջին փուլի արդյունքներով կազմակերպության նոր գլխավոր տնօրեն ընտրել: Առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի կարողացել անհրաժեշտ աջակցություն ստանալ: Գործադիր խորհրդի անդամ 58 երկրների ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին ևս մեկ նիստ կգումարեն, որի ընթացքում տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլը:
 
Առաջին փուլի արդյունքներով առաջատարը եղել է Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ ալ-Քավարին, սակայն նրան չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 30 ձայները: Կատարի ներկայացուցիչը հավաքել է 19 ձայն: Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլեն, ով հավաքել է 13 ձայն և Եգիպտոսի ներկայացուցիչ Մուշիրա Հաթաբը` 11 ձայն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ադրբեջանի թեկնածու Փոլադ Բյուլբուլօղլին ստացել է ընդամենը 2 ձայն:
 
Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար առաջադրված թեկնածուներից որևէ մեկը պետք է ստանա գործադիր խորհրդի անդամ 58 երկրների ներկայացուցիչներից 30-ի ձայները: Անհրաժեշտության դեպքում կարող է ընտրությունների 5 փուլ անցկացվել: Եթե 5-րդ փուլի արդյունքներով հաղթողը չի որոշվում, ընտրությունների արդյունքները կորոշվեն վիճակահանությամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play