Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորված պարտադիր ժամկետային զինծառայողը մահացել է հոսպիտալում. հարուցվել է քրեական գործ


Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորված պարտադիր ժամկետային զինծառայողը մահացել է հոսպիտալում. հարուցվել է քրեական գործ

  • 11-10-2017 14:30:59   | Հայաստան  |  Իրավունք

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։
 
2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով  անմիջապես  տեղափոխվել է զինհոսպիտալ։
 
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը զինհոսպիտալից տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին,  գրանցվել է զինվորի կենսաբանական մահը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play