Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը


Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը

  • 11-10-2017 19:39:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ատեստավորման գործընթացը: Այն անցկացվելու է ս/թ հոկտեմբերի 10-16-ը ներառյալ:
Ատեստավորումն անցկացվում է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի, ըստ որի՝ յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հարկադիր կատարողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:
 
Հարկ է նշել, որ ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.
- համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
- կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,
- ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման.
- չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Այս տարի ատեստավորմանն ընդհանուր առմամբ մասնակցում են Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների թվով 75 հարկադիր կատարողներ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն