Հանրապետությունում կպահպանվի փոփոխական եղանակը


Հանրապետությունում կպահպանվի փոփոխական եղանակը

  • 11-10-2017 19:55:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հանրապետության տարածքում`
 
Հոկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 12-13-ը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում`
 
Հոկտեմբերի 12-ին և 15-ին՝ երեկոյան ժամերին, 13-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 13-ի ցերեկը, 14-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան`           27.80C (2002 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`               1.60C (1983 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`           14.30C
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն