Ընդամենը 3 օրից երևանյան երկնքում կտեսնեք հսկայական ու գունավոր բազմաթիվ օդապարիկներ (տեսանյութեր)


Ընդամենը 3 օրից երևանյան երկնքում կտեսնեք հսկայական ու գունավոր բազմաթիվ օդապարիկներ (տեսանյութեր)

  • 11-10-2017 23:18:21   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
 
Օդապարիկները վարող անձնակազմերը` ժամանած աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու են Երևանի հիմնադրման 2799-ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 14-17-ը մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվելիք «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնին:
Առաջին թռիչքից առաջ կազմակերպվելիք մրցույթի հաղթող քաղաքացիները Երևանը կտեսնեն երկնքից:
Փառատոնի բացումը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին, ժամը 15:30-ից, Հանրապետության հրապարակում: Համերգային փոքրիկ ծրագրից հետո, ժամը 16:40-ին օդապարիկները պատրաստվելու են թռիչքի, որը տևելու է մոտ 20 րոպե: Ժամը 17:00-ին բոլոր 14 օդապարիկները միաժամանակյա թռիչք են իրականացնելու Հանրապետության հրապարակից ու մոտ մեկուկես ժամ լինելու են մայրաքաղաքի վարչական տարածքի վրա:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն