ԱրՊՀ-ում մեկնարկել է «Ուսանող-աշակերտ-զինվոր. Միասնության ուժը» ծրագիրը․ «Արցախպրես»


ԱրՊՀ-ում մեկնարկել է «Ուսանող-աշակերտ-զինվոր. Միասնության ուժը» ծրագիրը․ «Արցախպրես»

  • 12-10-2017 15:03:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արցախի պետական համալսարանում մեկնարկել է «Ուսանող-աշակերտ-զինվոր. Միասնության ուժը» ծրագիրը:
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նշել է, որ ծրագրի նպատակն է այցելությունների կազմակերպում հանրապետության բոլոր շրջաններ, ՊԲ տարբեր զորամասեր, որտեղ հանդես կգան մշակութային միջոցառումներով: Շրջանների դպրոցներում կկազմակերպեն նաև ինտելեկտուալ խաղերի մրցույթ, և լավագույնը ճանաչված թիմերը կմասնակցեն «ԱրՊՀ ռեկտորի գավաթ» եզրափակիչ խաղին՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
 
«Մեկնարկը տրվել է Քաշաթաղի շրջանում, որտեղ ԱրՊՀ ուսանողական խորհրդի անդամները Բերձորի՝ Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպել են ինտելեկտուալ խաղ-մրցույթ, ապա այցելել են շրջկենտրոնի երեխաների խնամքի թիվ 2 հաստատություն, ծանոթացել պայմաններին, ներկայացել համերգային ծրագրով»,- ասել է Վ. Յարամիշյանը և հավելել, որ հաջորդ այցը պլանավորվում է հոկտեմբերի 14-ին, Շահումյանի շրջան:
 
Պրոռեկտորի խոսքով՝ բուհ-դպրոց կապը սերտացնելու համար ծրագրի շրջանակում նախատեսում են ձևավորել նոր համագործակցություն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play