Ստեփանակերտի ծննդատանն ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ են կատարում․ «Արցախպրես»


Ստեփանակերտի ծննդատանն ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ են կատարում․ «Արցախպրես»

  • 12-10-2017 15:54:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկներ Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում անվճար իրականացնում են քաղաքացիների ընդունելություն, հետազոտություններ, խորհրդատվություններ և կատարում վիրահատություններ:
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գինեկոլոգ Ջեֆ Թոմասն ասել է, որ արդեն իրականացրել են 6 վիրահատություն:
«Մենք այստեղ ենք մեր արցախցի գործընկերների հետ մասնագիտական փորձով կիսվելու   նպատակով: Մեզ հետ բերել ենք նաև լապարասկոպիկ և հիստերոսկոպ սարքեր, որոնց միջոցով, հիվանդին քիչ ցավ պատճառելով, վիրահատությունն ավելի հեշտ և արդյունավետ է կատարվում»,- ընդգծել է Ջ. Թոմասը և հավելել, որ այդ սարքերը նվիրաբերել են հիվանդանոցին: Ամերիկացի բժիշկի խոսքով՝ արդեն ձևավորված համագործակցության շրջանակում ընթացիկ տարում շուրջ 25 հազար ԱՄՆ դոլար  արժողությամբ  վիրահատական այլ սարքավորումներ են ուղարկել Արցախ:
 
 
 
Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ վիրահատարանի սենյակի համակարգող Ռեգինա Ուվելսը հավելել է, որ նոր սարքավորումներով վիրահատությունն ավելի կարճ է տևում և քիչ տրավմա է պատճառվում հիվանդին: «Տեղի մեր գործընկերներին արդեն ցույց ենք տվել նոր սարքավորումների օգտագործման ձևերը: Նրանց հետ արդյունավետ աշխատանք ենք կատարել և համոզված եմ, որ այդ համագործակցությունից կշահեն ծննդատան այցելուները»,- նշել է Ռ. Ուվելսը և ավելացրել, որ շոյված են ԱՀ ղեկավարության և բուժաշխատողների կողմից ջերմ ընդունելությունից: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն