«Վան Գոգի կրքերը» ֆիլմով կմեկնարկի «ՌեԱնիմանիա» փառատոնը


«Վան Գոգի կրքերը» ֆիլմով կմեկնարկի «ՌեԱնիմանիա» փառատոնը

  • 12-10-2017 16:08:56   | Հայաստան  |  Մշակույթ

 
«ՌեԱնիմանիա» Երևանի Միջազգային Անիմացիոն Կինոյի և Պատկերապատման Արվեստի Փառատոնն ուրախ է հայտարարելու, որ 9-րդ «ՌեԱնիմանիան» կբացվի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի մասին պատմող «Վոն Գոգի կրքերը» (Loving Vincent) անիմացիոն ֆիլմով։ Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են նաև, որ պատիվ ունեն հյուրընկալելու ֆիլմի պրոդյուսեր Շոն Բոբիթին։
 
«Վան Գոգի կրքերը» համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարվել է յուղաներկով կտավի վրա։ Գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կյանքի մասին պատմող ֆիլմը ստեղծվել է 115 նկարիչների ջանքերով, որոնք Վան Գոգի տեխնիկայով նկարել են ֆիլմը կազմող 65 000 կադրերից յուրաքանչյուրը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունիսի 12-ին Աննսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում և արժանացել 10-րոպեանոց հոտնկայս ծափահարությունների։ «Վան Գոգի կրքերը» ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դորոթա Քոբիելան և Հյու Ուելչմանն են, ֆիլմն արտադրել է BreakThru Films ընկերությունը։
Նոյյան տապան  -   Մշակույթ