Չեմ կարծում, որ Ալիևը կարողանա խուսափել այդ հանդիպումից. Շավարշ Քոչարյան․panorama.am


Չեմ կարծում, որ Ալիևը կարողանա խուսափել այդ հանդիպումից. Շավարշ Քոչարյան․panorama.am

  • 12-10-2017 16:16:13   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների մասին դեռ որևէ բան հայտնի չէ, եթե լինի կհայտարարվի»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
 
«Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլ բան ներկայացնել: Դա անզեն աչքով է  երևում, բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական