Կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Հովհաննես Սարգսյանին հյուրընկալել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը


Կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Հովհաննես Սարգսյանին հյուրընկալել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը

  • 12-10-2017 17:09:05   | Հայաստան  |  Սպորտ

 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հյուընկալել է կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ դասի առաջնության փոխչեմպիոն Հովհաննես Սարգսյանին և Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին:
 
Նախարարը շնորհավորել է Հովհաննես Սարգսյանին հիանալի մարզական արդյունքի համար: «Տեղյակ եմ, որ աշխարհի բացարձակ դասի առաջնությունում մասնակիցները մրցում են առանց քաշային կարգերի դասակարգման, ինչը նշանակում է պայքար աշխարհի բացարձակ չեմպիոնության համար: Վստահ եմ, որ լավ մարզվելով և մարզչիդ խորհուրդներին հետևելով կարող ես նվաճել նաև աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը»,- ասել է նախարարը:
 
Հրաչյա Ռոստոմյանը նաև նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է համագործակցել արևելյան մարտարվեստների այն ազգային ֆեդերացիաների հետ, որոնք աշխատում են կանոնակարգված, համագործակցում են այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մասնակցում են միջազգային մրցումների
Նոյյան տապան  -   Սպորտ