Ամերիաբանկն առցանց համաշխարհային մրցույթում դուրս է եկել եզրափակիչ փուլ


Ամերիաբանկն առցանց համաշխարհային մրցույթում դուրս է եկել եզրափակիչ փուլ

  • 12-10-2017 17:22:09   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
 
Ամերիաբանկի թիմը բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային  8-րդ մրցույթում /virtual Banking/ դուրս է եկել եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 23-ին Հաագայում: Բացի Ամերիաբանկից, եզրափակիչ փուլ դուրս է եկել ևս 3 ընկերություն՝  Bancop SA (Պարագվայ), Supervielle (Արգենտինա) և Ficohsa (Հոնդուրաս):
  Մրցույթին մասնակցել է 30 բանկ  Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից: 
Մրցույթը վերաբերում է բանկերում  ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին: Այն նպատակ ունի նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:
 
Մրցույթը կազմակերպվել է SimArch Group-ի կողմից, ֆինանսաբանկային ուսումնական պորտալի շրջանակներում և ֆինանսավորվել է FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի և PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:
Նշենք, որ SimArch Group-ը դեռևս 1999 թ-ից առաջարկում է նորարական և առաջադեմ ուսուցողական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար՝ ստեղծելով կրթական մեծ հնարավորություններ: Ընկերության կրթական ծրագրերը հաջողությամբ կիրառվել են ավելի քան 45 երկրի 170 ընկերությունների կողմից, որոնց շարքում են այնպիսի խոշորագույն բանկեր, ինչպիսիք են՝ ABN AMRO,  ING, FirstRand, Dexia և այլն: 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play