2018 թվականը ճարտարապետների համար կլինի բեկումնային տարի


2018 թվականը ճարտարապետների համար կլինի բեկումնային տարի

  • 12-10-2017 19:15:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում, այսօր նշվել է ճարտարապետի միջազգային օրը, որին ներկա են եղել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ, ճարտարապետական արվեստանոցների ներկայացուցիչներ, այլք: 
 
Ճարտարապետի միջազգային օրվա առթիվ բնագավառում ներդրած ավանդի և ձեռք բերած վաստակի համար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: Տոնի առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով ևս պարգևներ են հանձնվել ճարտարապետներին: 
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով Ճարտարապետության միջազգային օրվա կապակցությամբ և ճարտարապետության բնագավառում ներդրած ավանդի համար Տրդատ ճարտարապետ (http://minurban.am/lows/files/10-80_Trdat_chart.pdf), Մոմիկ ճարտարապետ (http://minurban.am/lows/files/10-81-Momik_chart.pdf), Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար ոսկե մեդալներ (http://minurban.am/lows/files/10-82_qaxaqashin.pdf) և Կոմիտեի նախագահի շնորհակալագրեր (http://minurban.am/lows/files/10-83_shnorhakalagir.pdf) են հանձնվել ոլորտի ներկայացուցիչների:
 Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շնորհավորելով ներկաներին մաղթել է բեղմնավոր աշխատանք: Նա նշել է, որ բոլոր հիմքերը և նախադրյալները կան ենթադրելու, որ 2018 թվականը ճարտարապետների համար կլինի բեկումնային տարի: 
 Ե´վ կառավարության կողմից այս տարի մշակված մեր ծրագրերը,  և´ Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատման տարածքներում ընթացող գործընթացները թույլ են տալիս վստահաբար ասելու, որ 2018 թվականին բոլորիս սպասվում է մասնագիտական առումով ծանրաբեռնված տարի: 
 Նա անդրադարձել է նաև Հայաստանի Ճարտարապետների միության հետ համատեղ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մշակած Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ օրենքին, նշելով, որ այն արդեն եզրագծին է մոտենում: Օրենքի ընդունումը Ազգային Ժողովի կողմից հիմնարար քայլ է և լուրջ բազա է ստեղծելու, որ մեր մասնագիտությունը և ճարտարապետները լինեն արժանիորեն գնահատված, որ մեր միջավայրը լինի պաշտպանված, գեղագիտական չափանիշներին բավարարող:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նույնպես շնորհավորելով ներկաներին և պարգևատրվողներին մաղթել է ակտիվ և ծանրաբեռնված աշխատանք, մտահղացումների իրականացում:
Հիշեցնենք, որ Ճարտարապետների միջազգային միության կողմից սահմանված Ճարտարապետի միջազգային օրը նշվում է 1985 թվականից: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play