«Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը ապօրինի է


«Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը ապօրինի է

  • 13-10-2017 12:29:03   | Հայաստան  |  Հասարակություն

«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ»
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
«Միսս Հայաստան-ազգային գործակալությունը» Հ/Կ-ն, որը հանդիսանում է «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա», «MISS ARMENIA» ապրանքային նշանների միակ և բացառիկ իրավատերը և որին պատկանում է նույնանուն ապրանքային նշանների օգտագործման և ազգային մրցույթի կազմակերպման և անցկացման բացառիկ իրավունքը, հիմք ընդունելով կազմակերպության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 29-ի նիստին միաձայն ընդունված որոշումը, հայտարարում է, որ
 
ա) 2017 թվականի սեպտեմբերի 24-ին «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը համարում է ապօրինի,
 
բ) չի ճանաչում «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրներին` նրանց հավասարեցնելով «Միսս Հայաստան» ազգային մրցույթի կանոնակարգով սահմանված որակազրկված տիտղոսակիրներին, համարելով, որ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կազմակերպած և անցկացրած մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրները չեն կարող համարվել օրենքի պահանջներին համապատասխան ընթացակարգով ընտրված հաղթող կամ տիտղոսակիր, հետևաբար նաև չեն կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը գեղեցկության և նրբագեղության միջազգային մրցույթներին` որպես ազգային մրցույթի հաղթող կամ այլ տիտղոսակիր:
 
 12.10.2017թ.                                 
ք.Երևան
«ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» Հ/Կ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն