ՀՔԱՎ: 1000 դրամների օրենքի դեմ հայցի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 27-ին


ՀՔԱՎ: 1000 դրամների օրենքի դեմ հայցի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 27-ին

  • 13-10-2017 17:07:17   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր՝ 2017 թ. հոկտեմբերի 13-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը:
 
Դատարանը քննեց և մերժեց նախորդ դատական նիստի ընթացքում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի ներկայացրած միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ: Դատարանը մերժումը հիմնավորեց նրանով, որ հայցվորները Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից զրկված չեն:
 
Նշենք, որ ավելի վաղ Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն վերջինս հրաժարվել էր դիմել Սահմանադրական դատարան:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 

 

 

 

 

 

 
Նոյյան տապան  -   Իրավունք