Գարեգին Մելքոյանն ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Պաոլա Ալբրիտոնին


Գարեգին Մելքոյանն ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Պաոլա Ալբրիտոնին

  • 13-10-2017 19:04:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հոտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) հետ համատեղ կազմակերպված «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման Եվրոպայի տարածաշրջանի համակարգող Պաոլա Ալբրիտոնին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռիսկերի նվազեցման ուղղությամբ գլոբալ նախաձեռնության շրջանակում Հայաստանի և, մասավորապես, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համագործակցության հնարավորությունները։
 
Պաոլա Ալբրիտոնին Գարեգին Մելքոնյանին է ներկայացրել ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման 2015-2030 թթ. հայեցակարգը, հիմնական նպատակները, տարածաշրջանում և Հայաստանում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն անդրադարձել է ներկայումս Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության մշակման, ինչպես նաև ՄԱԿ կայուն զարգացման նպատակների ազգայնացման շուրջ ընթացող գործընթացներին՝ նշելով, որ այժմ նպաստավոր ժամանակահատված է, որպեսզի Հայաստանը դիտարկի  ռազմավարական ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ընդունելի դրույթների ներառումը: Նա նաև հայտնել է նախարարության պատրաստակամությունը՝ համագործակցել այս ուղղությամբ, նախարարության իրավասության շրջանակներում և ազգային առաջնահերթությունների հիման վրա,  միաժամանակ հաշվի առնելով միջազգային հաջողված փորձը։
 
Զրուցակիցները կարևորել են աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված գործընթացներում մասնավոր հատվածի հետ արդյունավետ գործընկերության ձևավորումը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն