«Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը


«Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» որոշման նախագիծը կներկայացվի ավագանու քննարկմանը

  • 13-10-2017 19:07:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: 
Խորհրդի անդամներին է ներկայացվել «Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա  ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և այն ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ հարցը: 
 
Նիստի ընթացքում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը մանրամասն պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին:  
Խորհրդի անդամները կողմ քվեարկությամբ որոշել են նախագիծը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկման:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն