Առաջին անգամ INSARAG-ի չափանիշներով ուսանողական վարժանք


Առաջին անգամ INSARAG-ի չափանիշներով ուսանողական վարժանք

  • 13-10-2017 19:21:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանում անցկացված «Դիմակայության բարձրացում հանուն կայուն զարգացման» թեմայով միջազգային համաժողովի շրջանակում և հոկտեմբերի 13-ին նշվող աղետների ռիսկի նվազեցման միջազգա¬յին օրը, կազմակերպվել էր ուսանողական վարժանք:
 
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադե¬միայի 3-րդ և 4-րդ կուրսերի ավելի քան 100 ուսանողի մասնակցու¬թյամբ «Լուսակերտ» գործ¬նական պարապմունքների բազայում անցկացվեց ցուցադրական վարժանք՝ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհ¬րդատվական խմբի (INSARAG) չափանիշներին համապատասխան: 
 
Նմանօրինակ վարժանք Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ, որտեղ ներգրավված են միայն ուսա¬նողներ և որի սցենարն առավելա¬գույնս մոտեցված է իրականությա¬նը: 
 
Ըստ սցենարի՝ տեղի էր ունեցել երկրաշարժ, կան փլուզումներ, պայմանական զոհեր ու տուժածներ: 
 
Պայմանական աղետի արձագանքման բոլոր միջոցառումները (կա¬ռավարման շտաբի բացազատում-կառավարում, համագործակցու¬թյուն տեղական ինքնակառավար¬ման մարմինների հետ, բարձրա¬հարկ փլուզված շենքի վերևի հար¬կերում արգելափակված մարդկանց տարհանում՝ պարանների օգնությամբ, փլատակներում մնացած տուժածների հայտնաբերում, դուրսբերում, բուժտեսակավորման կետի ծավալում, առաջին օգնության ցուցաբերում և այլն:
 
Փրկարարական աշխատանքներին զուգահեռ պարբերաբար նոր «ահազանգեր» էին ստացվում՝ երկա¬թուղային կայարանում հրդեհ և խուճապ էր, վագոններից մեկը լցվել էր ծխով, իսկ ուղեկցորդուհին ներսում ուշագնաց էր եղել, փլա¬տակների կույտից մարդկանց ձայներ էին լսվում, շենքի փլուզման հետևանքով մեքենաներ էին մնացել քարերի տակ, ու մեքենաների մեջ մարդիկ էին արգելափակվել:
 
Ուսումնական բոլոր տեղա¬մասերում փրկարարների դերում բացա¬ռապես ուսանողներն էին: Նրանք որոնողական աշխատանքներն իրականացնում էին երեք տեսակի սարքերով, փլա¬տակներում տուժածների հայտնա¬բերումից հետո իրականացնում փլատակների բացում՝ պնևմատիկ, հիդ¬րավլիկ, էլեկտրական, ներքին այր¬ման շարժիչով ու մեխանիկական սարքերով: 
 
Վարժանքի շնորհիվ ապագա փրկարարները սովորում էին նաև թե ինչպե՞ս պետք է խոսել տուժածի հետ, ի՞նչ հարցեր տալ, ինչպե՞ս պարզել, թե մոտավորապես ո՞ր մասում կարող են էլի տուժածներ լինել և այլն: 
 
Վարժանքի ընթացքում մասնակիցների անվտանգությունն ապահովում էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավար¬ման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի անձնակազմը, որը կազմված է փորձառու փրկարարներից: Նրանք չէին միջամտում վարժանքին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նկատում էին, որ վարժանքի մասնակից ուսանողը սխալ է թույլ տալիս, որը կարող է անվտանգության¬ սպառնալիք առաջացնել:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն