Ֆուտզալ. «Լեոն» պարտությամբ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի գավաթում


Ֆուտզալ. «Լեոն» պարտությամբ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի գավաթում

  • 13-10-2017 20:03:34   | Խորվաթիա  |  Սպորտ

Հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի առաջին տուրը: Հայաստանի չեմպիոն «Լեոն» հանդիպեց տեղի «Նացիոնալի» հետ եւ զիջեց 1:4 հաշվով:
 
Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 3:0 հաշվով: «Լեոյի» կազմում երկրորդ խաղակեսի սկզբում միակ գոլի հեղինակ դարձավ Գարեգին Մաշումյանը:
 
5-րդ խմբի մյուս խաղում «Լիբուրնը» (Կոսովո) հաղթեց ֆրանսիական «Գարժ Ջիբսոնին» 6:4 հաշվով:
 
Հոկտեմբերի 13-ին կխաղան «Լեո»-«Գարժ Ջիբսոն» եւ «Նացիոնալ»-«Լիբուրն» թիմերը:
 
 
 
Աղբյուրը՝ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի
Նոյյան տապան  -   Սպորտ