Արթուր Ալեքսանյանը և Լիլի Սարգսյանը ներկա են գտնվել ամենշաբաթյա անվճար մարզումներին


Արթուր Ալեքսանյանը և Լիլի Սարգսյանը ներկա են գտնվել ամենշաբաթյա անվճար մարզումներին

  • 16-10-2017 11:03:15   | Հայաստան  |  Սպորտ

 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Կյանքը՝ սպորտի ռիթմով» առավոտյան մասսայական մարզումներին ներկա են գտնվել օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Արմենիա» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը: Մարզումներին մասնակցել են հարյուրից ավելի մարզվողներ:
 
2016 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկած ծրագիրը բացարձակ անվճար է և նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից: Փորձառու մարզիչներն ընտրել են այնպիսի վարժություններ, որոնք հասանելի կլինեն բոլոր մասնակիցներին:
 
Մարզումներն անցկացվում են warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx մարզատեսակներից: Մասնակիցները հնարավորություն ունեն մարզվելու նաև հեծանիվներով: 
Նոյյան տապան  -   Սպորտ